Հենց ինչ-որ աղբյուր գրեց, որ Հայաստանն Իրանից, իբր, 500 միլիոնի զենք է գնում, Նիկոլի ընտանեկան թերթը կայծակնային արագությամբ պատասխանեց (տվյալ դեպքում՝ հերքեց)...
Էսօր ՖԲ-ում կարդացի, որ Հայաստանում ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԵՄ-ին միանալու համար։ Ուրեմն ստորագրահավաքով հնարավո՞ր է ԵՄ-ի անդամ դառնալ։ Պարզվում է՝ նման «փայլուն» միտք միայն մեր գլխում կարող է ծագել...
Երբ լսեցի, թե Փաշինյանը մերժել է հանդիպել Ալիևին, առաջին երեք վայրկյանը չէի հավատում, հաջորդ չորրորդ ու հինգերորդ վայրկյաններին մտածում էի՝ в чем подвох, ձև չկար մերժեր:
Ճի՞շտ եմ հիշում, որ «Հայաստանը՝ կարմիր շորերով, թունելի մեջ էր, որտեղ մի կողմից արջն էր, մյուս կողմից՝ ցուլը՝ պատրաստ հոշոտելու»: Եթե ճիշտ եմ հիշում, մի հատ հարցնենք՝ ինքը էդ ընթացքում ինչի՞ ա թռել Բեռլին՝ հեծանիվ քշելու:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...